Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ Ռուսաստանի գործած մեղքերի համար. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թեպետ որքան էլ լավ արդյունքներ գրանցվեն, ընդդիմախոսները կքննադատեն իրեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուղեւորվում եմ Հելսինկի՝ Ֆինլանդիա: Անհամբերությամբ սպասում եմ վաղը Պուտինի հետ հանդիպմանը: Ցավոք, ինչ էլ որ ես անեմ գագաթնաժողովին՝ նույնիսկ եթե ինձ հանձնեն մեծն Մոսկվա քաղաքը՝ որպես փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից երկար տարիների ընթացքում կատարված բոլոր մեղքերի եւ չարիքների համար, ես կվերադառնամ եւ քննադատության կարժանանամ, որ դա բավարար չէր, որ ես պետք է Սանկտ Պետերբուրգը եւս ստանայի»,- գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի ԶԼՄ-ների զգալի մասը իրականում ժողովրդի թշնամի է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



