Մոսկվայի հանձնումը բավարար փոխհատուցում չէ Ռուսաստանի գործած մեղքերի համար. Թրամփ
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թեպետ որքան էլ լավ արդյունքներ գրանցվեն, ընդդիմախոսները կքննադատեն իրեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուղեւորվում եմ Հելսինկի՝ Ֆինլանդիա: Անհամբերությամբ սպասում եմ վաղը Պուտինի հետ հանդիպմանը: Ցավոք, ինչ էլ որ ես անեմ գագաթնաժողովին՝ նույնիսկ եթե ինձ հանձնեն մեծն Մոսկվա քաղաքը՝ որպես փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից երկար տարիների ընթացքում կատարված բոլոր մեղքերի եւ չարիքների համար, ես կվերադառնամ եւ քննադատության կարժանանամ, որ դա բավարար չէր, որ ես պետք է Սանկտ Պետերբուրգը եւս ստանայի»,- գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի ԶԼՄ-ների զգալի մասը իրականում ժողովրդի թշնամի է»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



