Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող լուրերը
ПОЛИТИКАԵս ո՛չ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։
«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,– գրառման մեջ նշում է նախարարը։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



