Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵս ո՛չ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։
«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,– գրառման մեջ նշում է նախարարը։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



