Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է, ով դանակահարվել է իր տան բակում:
Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հովիվ էր: Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Զաքարյանի համագյուղացին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



