Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է, ով դանակահարվել է իր տան բակում:
Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հովիվ էր: Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Զաքարյանի համագյուղացին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



