Սեւանավանքի մոտ բախվել են «Volkswagen Vento»-ն եւ «Opel Astra»-ն. Կա վիրավոր
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Սեւան ավտոճանապարհին` Սեւանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած եւ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) եւ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



