Սեւանավանքի մոտ բախվել են «Volkswagen Vento»-ն եւ «Opel Astra»-ն. Կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Սեւան ավտոճանապարհին` Սեւանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած եւ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) եւ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



