Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հարաբերությունները կարգավորվում են զուտ անձնական հարթության մեջ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ էության, իրենց ձևավորման օրվանից մինչ այժմ մարզպետարաններն այդպես էլ չկայացան` որպես անկախ, գործուն և նպատակային կառույցներ: Անշուշտ, ժամանակին, երբ իրականացվում էր անկախ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը և ձևավորվում էին մարզերը, խնդիր էր դրված մարզային մակարդակում առավել նպատակային ու ակտիվ կառավարում իրականացնել:

Բովանդակության մեջ հենց արդյունավետ կառավարումն էր դրված մարզպետարանների ստեղծման հիմքում: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ մարզպետարաններն այդպես էլ չձևավորվեցին ոչ որպես ինքնուրույն կառույց, ոչ էլ որպես արդյունավետ միջնորդ օղակ` տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության միջև:

Մեծ հաշվով, ներկայումս անգամ ամենափոքր գյուղական համայնքի ղեկավարն ունի շատ ավելի լայն ինքնավարություն, լիազորություններ, գործառույթների շատ ավելի մեծ շրջանակ և, իհարկե, լեգիտիմություն, քան ցանկացած մարզպետ: Պատճառներն այստեղ մի քանիսն են: 

Նախ պետք է շեշտենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններում համյանքի ղեկավարի պաշտոնն ընտրովի է. հենց միայն այս փաստը, նույնիսկ շրջանցելով ընտրությունների որակը, օժտում է համայնքի ղեկավարին լայն լեգիտիմությամբ, ինչը, բնականաբար, չի կարող ունենալ նշանակված որևէ պաշտոնյա:

Հաջորդն այն է, որ մարզպետարաններն ըստ էության չունեն սեփական բյուջե, չունեն կառավարում իրականացնելու այնպիսի լիազորություններ, ինչպիսիք նույն համայնքային ղեկավարները, ինչի արդյունքում էլ մարզպետարանի գործունեությունը դառնում է պարզապես ֆիկցիա: 

Ներկայումս մարզպետարանների գործառույթներն ու նշանակությունն էլ ավելի մեծ կասկածների տակ են հայտնվում համայնքների խոշորացման գործընթացների ֆոնին: Այս խոշորացումների ընթացքում ձևավորվում են բավական խոշոր վարչատարածքային միավորներ, որոնց ղեկավարման մարմինն առնվազն լիազորությունների տեսանկյունից շատ ավելի ինքնուրույն է, քան մարզպետարանը: 

Մարզպետարանների գոյության և գործունեության շուրջ նման խնդրահարույց կասկածներ չէին առաջանա, եթե, օրինակ, դրանք լինեին առավել համեստ աշխատակազմ, հստակ լիազորություններ ու գործառույթներ ունեցող և, իհարկե, կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործուն ու արդյունավետ կապ պահպանող ու զարգացնող օղակներ:

Սակայն ներկայումս ընդհանուր պատկերում նման իրավիճակ պարզապես չկա, իսկ մարզպետարան–համայնքի ղեկավար հարաբերությունները մեծամասամբ կարգավորվում են զուտ անձնական հարաբերությունների հարթության մեջ

Ավելին, ըստ էության յուրաքանչյուր մարզպետարան միջին հաշվով ունի ավելի քան 120 աշխատակից` գումարած մարզպետն ու փոխմարզպետները (պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի բոլոր մարզպետարանների աշխատակիցների ընդհանուր թիվը անցնում է 1200–ը):

Փոխմարզպետների թեման յուրահատուկ քննարկման նյութ է, քանի որ պարզապես անհասկանալի է, թե ինչով են զբաղվելու նրանք: Ըստ էության, անգամ խորհրդարանական կառավարման համակարգում Հայաստանը պետք է ունենար ընդամենը երկու փոխվարչապետ, եթե հատուկ Կարեն Կարապետյանի համար չհորինվեր առաջին փոխվարչապետի պաշտոնը: Ի դեպ, հուսանք, ներկա իշխանությունները սա նկատի կունենան և կվերացնեն այդ արհեստական պաշտոնը և ընդհանրապես, բոլոր արհեստական պաշտոնները:

Սակայն վերադառնանք մեր խնդրին:

Բացի փոխմարզպետներից, անզեն աչքով էլ պարզ է, որ անորոշ գործառույթներ, սահմանափակ լիազորություններ ունեցող և սրանցով հանդերձ` սեփական բյուջե չունեցող կառույցի աշխատակազմի նման քանակը առնվազն տարակուսելի է: Թերևս սա լուրջ խնդիր է, որը վկայում է ուռճացված բյուրոկրատիայի մասին, ուստի այստեղ առավել քան տեղին է արմատական միջամտությունը` կամ մարզպետարանների լինելիության հարցը մեկընդմիշտ լուծելու, կամ այս կառույցը արմատական բարեփոխման ենթարկելու և արդյունավետ օղակ դարձնելու համար: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа