Շիրակի փողոցի շենքերից մեկի բաց պատշգամբի փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել
ОБЩЕСТВО«911» ծառայությունը հունիսի 30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են Շիրակի փողոցի թիվ 2 շենքի 44-րդ բնակարանի (3-րդ հարկ) բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 3 քմ):
Փրկարարները պատշգամբի տակ հայտնաբերել են Ա. Կ.-ի (1946 թ.) դին: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Ա. Կ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



