Շիրակի փողոցի շենքերից մեկի բաց պատշգամբի փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«911» ծառայությունը հունիսի 30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի դաշնամուրի գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են Շիրակի փողոցի թիվ 2 շենքի 44-րդ բնակարանի (3-րդ հարկ) բաց պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 3 քմ):
Փրկարարները պատշգամբի տակ հայտնաբերել են Ա. Կ.-ի (1946 թ.) դին: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Ա. Կ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



