Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին
ПОЛИТИКАԳերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Բեռլին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանահայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



