Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին
POLITICSԳերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Բեռլին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանահայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



