«Ո՞րն է սկզբում եղել՝ հա՞վը, թե՞ ձուն». գիտական պատասխանը կա.
ОБЩЕСТВОՄենք գիտենք, որ...
Հանրահայտ փիլիսոփայական հարցը` «Ո՞րն է սկզբում եղել՝ հա՞վը, թե՞ ձուն», պատասխան չունի: Մի կողմից՝ հավի ծննդյան համար ձու է պետք, մյուս կողմից էլ՝ ձու առաջանալու համար հավ է պետք:
Իրականում այդպես չէ: Այդ հարցը ունի ռեալ և գիտականորեն հաստատված պատասխան: Ինչպես ասում էր հանրահայտ գենետիկ Խոլդեյնը (1892–1964), «եթե հաճախ տրվող հարցին, թե՝ ո՞րն է սկզբից եղել՝ հա՞վը, թե՞ ձուն, չի հնչում պատասխան, դա նշանակում է երկու բան. կամ այդ մարդուն չեն սովորեցրել էվոլյուցիայի տեսությունը, կամ էլ նա չի հավատում այդ տեսությանը»:
Եթե հետևենք էվոլյուցիայի տեսությանը՝ կպարզվի, որ հավն է առաջացել ձվից: Մի շատ պարզ բացատրություն. թռչունները առաջացել են սողուններից (դինոզավրերից), իսկ սողունները ևս «ձու են դնում», այսինքն՝ առաջին թռչունը առաջացել է ձվից :
Եթե հարցը մի քիչ ընդարձակենք, կստացվի հետևյալը: Ձուն այնքան էլ հասարակ բան չէ: Այն երկու իմաստ ունի՝ բիոլոգի համար դա ձվաբջիջն է, իսկ խոհարարի համար հենց այդ նույն ձվաբջիջը պարունակող հավկիթը՝ նախատեսված ուտելու համար:
Ըստ էության, «ձու» ասելով՝ կարելի է հասկանալ նաև կառուցվածքով և ֆունկցիայով նրան նման այլ բիոլոգիական օբյեկտներ՝ ձկնկիթը, սողունների ձվերը, կաթնասունների ձվաբջիջը և այլն: Եթե ընդունենք, որ այդպես է, և մեր փիլիսոփայական հարցը ձևակերպենք հետևյալ կերպ՝ «Ո՞րն է սկզբում եղել՝ կենդանի օրգանի՞զմը, թե՞ ձուն», պատասխանը կլինի՝ կենդանի օրգանիզմը, քանի որ սկզբից նրանք առաջացել են, ապա էվոլ յուցիայի ընթացքում ձեռք բերել բազմանալու հատկություն:
Ի դեպ, այս պրոբլեմի մասին խոհեր կարելի է գտնել հին հույն փիլիսոփաների գրվածքներում: Դա նշանակում է, որ այն ժամանակ ևս այս հարցը քննարկվել է: Օրինակ, Արիստոտելը գտնում էր, որ և՛ թռչունը, և՛ ձուն առաջացել են միաժամանակ, քանի որ, եթե եղել է առաջին մարդը ապա նա չպետք է ունենա հայր և մայր, իսկ դա, ըստ փիլիսոփայի, հակասում է բնությանը: Նույն տրամաբանությամբ, ձուն չէր կարող լինել առանց թռչնի, իսկ թռչունը՝ առանց ձվի, հետևաբար՝ նրանք առաջացել են միաժամանակ:
Ինձ թվում է, որ մեր նախապապ Նոյը մի քիչ անխելք է եղել:
« Ն ո յ ը ա մ ե ն ի ն չ ա ն ո ւ մ է ա յ ն պ ե ս , ինչպես իրեն պատվիրել է Աստված: Շինարարության ավարտից հետո Աստված Նոյին ասաց, որ նա մտնի տապանի մեջ՝ իր կնոջ և որդիների հետ։ Բացի այդ, տապանում հավաքի նաև բոլոր կենդանիներից մեկ զույգ։ Նա նաև պետք է սնունդ հավաքեր իրենց և կենդանիների համար»։
Չէ, նա արել է այն, ինչ ասել է Աստված: Սակայն տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ կենդանիներ: Այդ կենդանիների մեծ մասը ձու է ածում, վերցնեիր այդ ձվերի ամեն տեսակից մի 100 հատ. սա տնտեսապես շահավետ է. կեր պետք չէ, իսկ ընթացքում կարելի է նաև ձվածեղ ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



