Ես չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում. Փաշինյան
ОБЩЕСТВОԵս չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե «Դուք էլ եք հուսո՞վ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետեւում, իսկ նրա թալանած մի քանի մլրդ դոլարը կվերադարձվի պետությանը»։
«Ես հստակ ձեւակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, որոնք թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ են եղել, նրանք պետք է հայտնվեն ճաղերի հետեւում։ Իսկ թե ով պետք է հայտնվի ճաղերի հետեւում, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները եւ, ի վերջո, դատարանը պետք է որոշի»,- հայտարարեց Փաշինյանը։
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



