Ես չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵս չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե «Դուք էլ եք հուսո՞վ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետեւում, իսկ նրա թալանած մի քանի մլրդ դոլարը կվերադարձվի պետությանը»։
«Ես հստակ ձեւակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, որոնք թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ են եղել, նրանք պետք է հայտնվեն ճաղերի հետեւում։ Իսկ թե ով պետք է հայտնվի ճաղերի հետեւում, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները եւ, ի վերջո, դատարանը պետք է որոշի»,- հայտարարեց Փաշինյանը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



