Գեղարքունիքում խոշոր վթարի հետեւանքով 5 տուժած հոսպիտալացվել է (ֆոտո)
ОБЩЕСТВОԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Այսօր՝ հունիսի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում Սեւան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են ՎԻԼԻՍ մակնիշի 34 MM 936 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով ՎԻԼԻՍ-ը կողաշրջվել է, ՎԱԶ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 5 տուժած կա. վիրավորներից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, 4-ը՝ Սեւանի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:




1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



