Գեղարքունիքում խոշոր վթարի հետեւանքով 5 տուժած հոսպիտալացվել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Այսօր՝ հունիսի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում Սեւան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են ՎԻԼԻՍ մակնիշի 34 MM 936 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով ՎԻԼԻՍ-ը կողաշրջվել է, ՎԱԶ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 5 տուժած կա. վիրավորներից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, 4-ը՝ Սեւանի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:




1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



