Ռուսաստանից Թուրքիա ուղեւորվող ինքնաթիռի շարժիչը խափանվել է
МЕЖДУНАРОДНОЕՆովոսիբիրսկից Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնող ինքնաթիռը, որի սրահում մոտ 200 մարդ է եղել, շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի արեւմտյան Աթիրաու քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ կիրակի օրը Նովոսիբիրսկ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռից շարժիչի խափանման հաղորդագրություն է ստացվել։
«Անձնակազմը վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել»,-հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ ինքնաթիռը, որում 190 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



