Ռուսաստանից Թուրքիա ուղեւորվող ինքնաթիռի շարժիչը խափանվել է
INTERNATIONAL NEWSՆովոսիբիրսկից Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնող ինքնաթիռը, որի սրահում մոտ 200 մարդ է եղել, շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի արեւմտյան Աթիրաու քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ կիրակի օրը Նովոսիբիրսկ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռից շարժիչի խափանման հաղորդագրություն է ստացվել։
«Անձնակազմը վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել»,-հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ ինքնաթիռը, որում 190 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



