Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական տվեց
ОБЩЕСТВОՎաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է արել Facebook-ի էջում՝ գրելով. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»։
Նշենք, որ հունիսի 17-ի առավոտյան Կարեն Գրիգորյանը հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել որպես քաղաքապետ։
Սակայն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



