Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական տվեց
SOCIETYՎաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է արել Facebook-ի էջում՝ գրելով. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»։
Նշենք, որ հունիսի 17-ի առավոտյան Կարեն Գրիգորյանը հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել որպես քաղաքապետ։
Սակայն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



