Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
ПОЛИТИКАՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։
ՀՀ ԱԳ նախարարը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը։
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որը մտադիր են այցելել աշխարհի մի շարք առաջնորդներ։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



