Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այո»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։
ՀՀ ԱԳ նախարարը չի հստակեցրել վարչապետի այցի ծրագիրը։
Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը, որը մտադիր են այցելել աշխարհի մի շարք առաջնորդներ։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի է այցելել ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար, սակայն որպես վարչապետ նա ՌԴ մայրաքաղաք կայցելի առաջին անգամ։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



