Հայաստանը Ռուսաստան այցելությունների ամենամեծ ցուցանիշ գրանցած երկրների տասնյակում է
АНАЛИТИКАՀայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։
Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ անցյալ տարվա ընթացքում՝ 24 մլն։
Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները.
- Ուկրաինա, 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ)
- Ղազախստան, 656 հազ. (0%)
- Չինաստան, 216 հազ. (+18%)
- Ֆինլանդիա, 204 հազ. (-13%)
- Ադրբեջան, 193 հազ. (+7%)
- Լեհաստան, 163 հազ. (-14%)
- Հայաստան, 122 հազ. (-7%)
- Մոլդովա, 111 հազ. (+4%)
- Աբխազիա, 105 հազ. (+14%)
- Ղրղզստան, 88 հազ. (+6%)։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



