Հայաստանը Ռուսաստան այցելությունների ամենամեծ ցուցանիշ գրանցած երկրների տասնյակում է
ANALYSISՀայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։
Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ անցյալ տարվա ընթացքում՝ 24 մլն։
Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները.
- Ուկրաինա, 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ)
- Ղազախստան, 656 հազ. (0%)
- Չինաստան, 216 հազ. (+18%)
- Ֆինլանդիա, 204 հազ. (-13%)
- Ադրբեջան, 193 հազ. (+7%)
- Լեհաստան, 163 հազ. (-14%)
- Հայաստան, 122 հազ. (-7%)
- Մոլդովա, 111 հազ. (+4%)
- Աբխազիա, 105 հազ. (+14%)
- Ղրղզստան, 88 հազ. (+6%)։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



