Երևանի հյուրանոցներից մեկում 13 քաղաքացի է թունավորվել
ОБЩЕСТВО«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից hունիսի 2-ին` ժամը 01:30-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



