Երևանի հյուրանոցներից մեկում 13 քաղաքացի է թունավորվել
SOCIETY«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից hունիսի 2-ին` ժամը 01:30-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



