Վլադիմիր Հակոբյանը ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ չի նշանակվել, թյուրիմացություն է եղել. ԱԱԾ
ОБЩЕСТВОՔիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է:
Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 թվականի հուլիսից զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվել էր վարչապետ, Վլադիրմիր Հակոբյանը նշանակվել էր նրա օգնականի պաշտոնում:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



