Վլադիմիր Հակոբյանը ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալ չի նշանակվել, թյուրիմացություն է եղել. ԱԱԾ
SOCIETYՔիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է:
Սամսոն Գալստյանը հայտնեց, որ նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 թվականի հուլիսից զբաղեցնում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի ուշ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվել էր վարչապետ, Վլադիրմիր Հակոբյանը նշանակվել էր նրա օգնականի պաշտոնում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



