Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կարմիր գծի վրա. ո՞վ կլինի հաջորդը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ ՀՀԿ–ն վերածվել է եռացող կաթսայի, անվիճելի է: Այսինքն, ինչու միայն ՀՀԿ–ն: Մեր ներքաղաքական կյանքն է այսօր այդպիսին, չնայած ընդամենը երկու ամիս առաջ շատերը կանխատեսում էին երկարատև լճացում: Սակայն հետաքրքիր է, թե այդ կաթսայում հայտնված անհատներից ում կհաջողվի նվազագույն կորուստներով դուրս գալ: Հին համակարգի գծած լաբիրինթոսն այնքան խուճուճ է ու բազմաշերտ, որ մաս­ նավորաբար գործարար ՀՀԿ–ականները դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչ պետք է անեն կամ ասեն: Բնական է, որ նոր Հայաստան կառուցելու հեռանկարի հետ եկած «հարվածի» ալիքն առաջինն իրենց վրա պետք է զգային օլիգարխները, ովքեր անցած 20 տարիներին հասցրել էին դառնալ ՀՀԿ–ի հիմնական ֆինանսական հիմնասյուները: Եվ հիմա, երբ նոր Հայաստանում նրանց «ասողը» երկրում գործող օրենքը պետք է լինի, մեծ ու փոքր փողատերերից մինչև օլիգարխներ հայտնվել են այն կարմիր գծի վրա, որը իշխանության գալով գծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ու եթե, օրինակ, Հայաստանը մեջ–մեջ արածներից շատերը այս օրերին չեն կարող կարմիր գծից ո՛չ աջ և ո՛չ էլ ձախ գնալ, ապա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի թափուր մնացած աթոռին տեր դարձած գործարար Հակոբ Հակոբյանը, հին օրերը հիշելով, հայտարարում է, որ բիզնեսմենները պարտադիր պետք է և՛ ԱԺ–ում, և՛ կառավարությունում լինեն: Տպավորությունն այնպիսին է, որ սույն գործարար–պատգամավորը կամ երկրի օրենքներից, հատկապես Սահմանադրությունից տեղյակ չի, կամ էլ վերջին երկու ամսում Հայաստանում չի ապրել: Հակառակ դեպքում հաստատ կիմանար, որ երկրում այլևս ոչ թե ՀՀԿ–ն է իշխում, այլ օրենքը (գոնե այդպես խոստանում են նոր իշխանությունները), համաձայն որի բիզնեսն ու պետական կառույցները անհամատեղելի են ինչպես ջուրը և յուղը: Այդ դեպքում գուցե ինքն էլ Սամվել Ալեքսանյանի նման կփորձեր համոզել, որ ինքը պատգամավոր է և գործարարությամբ չի զբաղվում: Ի վերջո, Սահմանադրության 95–րդ հոդվածը արժե վերընթերցել (կամ էլ ընթերցել): Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի նավին, ապա այն կարծես թե ավելի մեծ այսբերգի է դեմ առել: Կուստոմսի հզորությամբ կարիերայի սանդղակով վեր սլացողներն էլ կարծես հասկացել են, որ ամենաանորսալի լինելու լեգենդը մայիսի 8–ով իսկապես ավարտված է, և երկրում իրավիճակ է փոխվել: Բայց եթե շատերը դեռ շարունակում են հայտարարել, որ ինչ էլ լինի, իրենք չեն լքի ՀՀԿ–ի շարքերը, ապա բիզնես–պորտալարով ՀՀԿ– ին կապվածներից շատերը բացեիբաց կամ թաքուն աջ ու ձախ հայտարարում են, որ բիզնեսը փրկելու համար ամեն քայլի պատրաստ են: Հարցն այնքան ակտուալ է դարձել, որ ՀՀԿ–ն չլքելն է մի տեսակ հերոսություն դարձել: Նույնիսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի թաքցնում, որ իրենց շարքերը լքելու հարցն իսկապես իրենց էլ է մտահոգում: Ստացվում է, որ ՀՀԿ–ի հովանոցի տակ հավաքվածները կամ պետք է սեփական ձեռքերով ու սեփական կամքով քանդեն իրենց կառուցած հին «ամրոցները» և հին մեղքերից ինքնակամ մաքրվեն, նոր շարունակեն հանգիստ ապրել, կամ դա կանեն արդեն այլ կառույցների միջամտությամբ, բայց այս անգամ արդեն՝ ստիպողաբար: Իսկ ինքնամաքրվելուց հետո, կներեք արտահայտությանս, նրանց էլ ինչին է պետք լինելու ՀՀԿ–ն: Այնպես որ, կորուստներն անխուսափելի են, և ամենաշատը հենց դա է նյարդայնացնում ՀՀԿ–ում ծվարած օլիգարխներին: Ու եթե նախկինում նրանք ընդամենը սեփական ունեցվածքը պահպանելու համար էին ծվարել ՀՀԿ–ում, ապա հիմա ՀՀԿ–ի կործանվող նավից թռչելն անգամ կարող է խիստ վտանգավոր լինել նրանց բիզնեսի համար: Կարճ ասած, մեծամասնականի բուրգը քանդվելու գործընթացը սկսված է: Ընդ որում, այդ պարագայում կարող է լուրջ իրավիճակ ստեղծվել, երբ խորհրդարանն ուղղակի չի ունենա սահմանադրական մեծամասնություն՝ ո՛չ ընդդիմության տեսքով, ո՛չ էլ իշխանության, եթե իհարկե կոալիցիա չձևավորվի: Այսքանից հետո մնում է հասկանալ, թե ով կլինի հաջորդը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию Азербайджана