«Արսենալի» ֆուտբոլիստի մայրն ապրում է փողոցում
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես հայտնում է past.am-ը, հղում անելով dailymail-ին, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Էնզլի Մեյթլընդ Նայլզի մայրը, 38-ամյա Ջուլ Նայլզը, 2017 թվականի դեկտեմբերից հայտնվել է փողոցում: Բանն այն է, որ նա չի կարողացել վճարել բնակարանի վարձը: Արդեն երեք ամիս է կինն ապրում է 3 քմ. տարածք ունեցող մետաղական վագոնում:
Այժմ, վագոնի տերերը ցուրտ կացարանում ողջ ձմեռն անցկացրած կնոջից պահանջում են ազատել տարածքը, քանի որ այն բնակության համար չի նախատեսված:
Ջուլի 20-ամյա որդու՝ «Արսենալի» խաղացող Նայլզի աշխատավարձն ամսական 120000 եվրո է: Նույնիսկ մամուլում մոր մասին հրապարկումից հետո որդին չի արձագանքել, համարելով, որ ինքն իր կյանքն ունի:
Ֆուտբոլիստն ապրում է եղբոր հետ՝ լոնդոնյան շքեղ բնակարանում, որն արժե 700000 եվրո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



