«Արսենալի» ֆուտբոլիստի մայրն ապրում է փողոցում
INTERNATIONAL NEWSԻնչպես հայտնում է past.am-ը, հղում անելով dailymail-ին, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Էնզլի Մեյթլընդ Նայլզի մայրը, 38-ամյա Ջուլ Նայլզը, 2017 թվականի դեկտեմբերից հայտնվել է փողոցում: Բանն այն է, որ նա չի կարողացել վճարել բնակարանի վարձը: Արդեն երեք ամիս է կինն ապրում է 3 քմ. տարածք ունեցող մետաղական վագոնում:
Այժմ, վագոնի տերերը ցուրտ կացարանում ողջ ձմեռն անցկացրած կնոջից պահանջում են ազատել տարածքը, քանի որ այն բնակության համար չի նախատեսված:
Ջուլի 20-ամյա որդու՝ «Արսենալի» խաղացող Նայլզի աշխատավարձն ամսական 120000 եվրո է: Նույնիսկ մամուլում մոր մասին հրապարկումից հետո որդին չի արձագանքել, համարելով, որ ինքն իր կյանքն ունի:
Ֆուտբոլիստն ապրում է եղբոր հետ՝ լոնդոնյան շքեղ բնակարանում, որն արժե 700000 եվրո:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



