Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«ԱՄՆ-ի նամակը վերջնագիր չէ՝ ըստ էության, «զոնդաժ» են անում». քաղաքագետ

ПОЛИТИКА




ԱՄՆ դեսպանատունը նաև ՀՀ կառավարությանն է ծանուցել հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու մասին: Ըստ ծանուցման՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել մասնավորապես  Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ նշանակալի գործարքների կնքման պարագայում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Past.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ամենը կապված է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետ:

«Մենք տեսանք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հանդես եկավ ցուցակով, որտեղ ներառել էր Ռուսաստանի ողջ տնտեսական ու քաղաքական վերնախավին («Կրեմլյան ցուցակ»): Բացի այդ՝  հայտարարեց նաև, որ պատրաստվում է հանդես գալ նոր ցուցակով, որի համաձայն արդեն պատժամիջոցների կենթարկվեն կոնկրետ կորպորացիաներ: Իմ կարծիքով վերոնշյալը նախապատրաստական քայլ է, որով փորձում են ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք զենք և զինամթերք են գնում Ռուսաստանից: Սա գլոբալ նպատակ է հետապնդում.  ցանկանում են փոքրացնել Ռուսաստանի կողմից զենք վաճառելու «քարտեզը»,  և զուգահեռ ուժեղացնեն իրենց  դիրքը զենքի շուկայի առևտրում:  Ընդհանրապես ցանկանում են թուլացնել Ռուսաստանի տնտեսական պոտենցիալը»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, նա նշեց, որ բավականին բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվում. «Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք բավականին լուրջ կախվածություն ունենք հենց Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրից: Ադրբեջանն, ի տարբերություն մեզ, զենք է գնում նաև Թուրքիայից, Պակիստանից ու մասնավորապես Իսրայելից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանը պետք է փորձի բավականին դժվարին բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ, որպեսզի  կարողանա չեզոքացնել այս վտանգը:

Մենք նման փորձ ունենք Իրանի հետ հարաբերություններում: Երբ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր գտնվում, Հայաստանը Իրանի հետ հատուկ ռեժիմով առևտուր անելու հնարավորություններ ուներ: Հայաստանը վերոնշյալ պարագայում ևս պետք է բավականին դժվար և ճիշտ լուծումներ գտնի, որպեսզի թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ՌԴ-ի հետ չվտանգի փոխհարաբերությունները»:

Անդրադառնալով հայկական կողմի՝ զենք ձեռք բերելու կարևորության փաստին, Երվանդ Բոզոյանը նշեց, որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանային խնդիրներն այնքան էլ կարևոր չեն:

«Իրենք ավելի շատ գլոբալ խնդիր են լուծում՝ փորձում են ճնշել Ռուսաստանին, խոչընդոտել ՌԴ-ի ռազմա-արդյունաբերական ոլորտի գործունեությանը, որպեսզի ՌԴ-ն չկարողանա ընդլայնել իր ազդեցության ոլորտները: Սա, ըստ էության, ընդգրկում է  և՛ քաղաքականությունը, և՛ բիզնեսը, և՛ տնտեսությունը: Իսկ օրինակ այն, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ, իրենց համար երկրորդական է: Այլ խնդիր է, որ մենք պետք է կարողանանք միաժամանակ ապահովել մեր անվտանգության համակարգը,  բարիդրացիական հարաբերություններ պահպանենք բոլորի հետ ու նաև  սանկցիաների տակ չընկնենք»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է հայկական կողմից տարվող բանակցություններից:

«Երբ ԱՄՆ-ն նամակ է ուղարկում, չի նշանակում, որ վերջնագիր են ուղարկում: Նրանք, ըստ էության, «զոնդաժ» են անում:  Պարզ է, որ Ռուսաստանը ռազմա-արդյունաբերական ոլորտում շատ երկրների հետ է համագործակցում: Եթե ԱՄՆ-ն բոլորին միանգամից սանկցիաների տակ  դնի, ապա աշխարհի կեսի հետ պետք է փչացնի իր հարաբերությունները: Այս պարագայում ԱՄՆ-ը ճնշման քաղաքականություն է տանում, փորձում է հասկանալ՝ որտեղ կա թույլ, և որտեղ կա ուժեղ կողմ: Այստեղ աստվածաշնչյան ճշմարտություններ պետք չէ փնտրել:
Հայաստանն Իրանի հետ ունեցած փորձն օգտագործելով՝ կարող է խնդիրներ լուծել նաև այս հարցում: Եթե ճիշտ որոշումներ չկայացնենք, կարող ենք պատժամիջոցների տակ հայտնվել, կամ խնդիրներ ունենալ անվտանգության ոլորտում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване