Ереван, 22.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրավեպ գործընկերոջ հետ. արժե՞ սիրահարվել աշխատավայրում

ЛАЙФ

Սիրահարվել աշխատավայրում և սիրավեպ ունենալ գործընկերոջ հետ․ որո՞նք են թերություններն ու առավելությունները այդպիսի սիրավեպի:

Ի՞նչ անել, եթե հարևան բաժնի գեղեցկադեմ աշխատակցի մասին հիշողությունն անգամ ձեզ զրկել է քնից ու հանգստից: Հանադգնե՞լ, թե՞խանձարուրում խեղդել ծառայողական սիրավեպի սաղմերը: Չէ՞ որ նժարին դրված է ոչ միայն հոգեկան հանգստությունը, այլև, երբեմն, աշխատանքը:

Իրականում, եթե բոլոր ծառայողական սիրավեպերն այդքան անհեռանկարային լինեին, շատ երջանիկ ընտանիքներ չէին կայանա: Էլ որտե՞ղ հանդիպել մարդուն, եթե ոչ աշխատանքի վայրում, այնտեղ, որտեղ անցկացնում եք ձեր ժամանակի զգալի մասը: Դա, համենայնդեպս, ավելի անվտանգ է, քան փողոցում ծանոթությունը: Չէ՞ որ դուք ձեր ընտրյալի մասին կարող եք հավաքագրել բոլոր տվյալները՝ որտեղ է ծնվել, որտեղ սովորել, արդյոք անձնագրում կնիք չկա: Նույնիսկ՝ վարկերի և վատ սովորությունների մասին տեղեկություններ: Մտածելու առիթ կա, եթե նա միջանցքներում աջ ու ձախ գլուխ է գովում իր սիրային սխրանքների մասին կամ կորպորատիվ միջոցառումների ժամանակ դեմ չէ մի փոքր ավելին ընդունելու: Մտածեք, հարկավո՞ր է արդյոք ձեզ այդպիսի երկրպագու:

Իհարկե, տեղեկությունները պետք է հավաքել ոչ ցուցադրաբար, այլ զգույշ, կողմնակի ճանապարհով: Միաժամանակ հետաքրքրվեք, թե ինչպե՞ս է ղեկավարությունը վերաբերվում այդպիսի սիրավեպերին, նախկինում եղե՞լ են նման իրավիճակներ և ինչո՞վ են դրանք ավարտվել:

Հաջորդ քայլով զգուշորեն պարզեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում հրապուրանքի մեղավորը: Մի բան է, երբ ձեզ մերժում է քիչ կարևորություն ունեցող մեկը, որին դուք այլևս չեք տեսնի, և բոլորովին այլ, երբ այդ գործընկերն անընդհատ լինելու է ձեր աչքի առջև և հիշեցնելու անհաջող սիրավեպի մասին: Իսկ ի՞նչ իմաստ ավելորդ գլխացավի մեջ ընկնելու և աշխատակիցների կողմից քննարկվելու:

600x580

Գնահատեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում գործընկերը, ինչպես է արձագանքում ձեր կատակներին, շփվում է միայն գործի բերումով, թե՞ դեմ չէ նաև զրույցի բռնվելու: Ինչպիսի՞ն է նա ուրիշների հետ, հնարավոր է, նա միևնույն կերպ է բոլորի հետ, իսկ, գուցե, առանձնացնում է միայն ձե՞զ: Գործընկերներին մի խառնեք իրար: Խորհուրդ մի հարցրեք, հակառակ դեպքում բարի կամեցող աշխատակցուհին կբացի թե ողջ գրասենյակի, թե ձեր ասպետի աչքերը, իհարկե, ամենաբարի նկատառումներով:

Քայլ երրորդ․ բոլոր շեշտադրումներն արված են, ձեր զգացմունքները փոխադարձ են, և շոկոլադ-ծաղկեփնջային փուլից սահուն անցել եք ռոմանտիկ ընթրիքի և նախաճաշի: Ինչպե՞ս այժմ կառուցել հարաբերություններն աշխատավայրում: Կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել՝ թաքնվելով ու քողարկվելով. որոշ ժամանակ դուք կարող եք մոլորեցնել գործընկերներին, սակայն ձեր սիրավեպը շուտով հայտնի կդառնա ինչ-որ մեկին, նշանակում է՝ բոլորին:

Դա լուծում չէ, քանի որ փակվածությունը կհանգեցնի բազմաթիվ հետևությունների ու անհարկի լուրերի: Մյուս կողմից, եթե որոշել եք չքողարկել ձեր հարաբերությունները, կարոր է գործնկերներին, հատկապես՝ ղեկավարությանը, ցույց տաք, որ ձեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա աշքատանքի վրա: Եթե դուք թերանալով պարտականությունների մեջ փորձեք առանձնանալ, հարաբերություններ պարզել, սիրախաղ անել, sms-ներ, էլեկտրոնային նամակներ գրել, գործընկերներն, ինչ խոսք, ըմբռնում կդրսևորեն, սակայն անվճար ներկայացումը շուտով բոլորին կհոգնեցնի և կսկսի նյարդայնացնել, հատկապես, եթե ձեր աշխատանքում սպրդեն սխալներ և անճշտություններ:

 600x580

Եթե սիրելին նաև ձեր ղեկավարն է, որպեսզի սիրավեպը ժամանակից շուտ չավարտվի, մի փորձեք ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք պահանջել, մի ձգտեք շահարկել ձեր ծառայողական պարտականությունները, կենցաղային խնդիրները գրասենյակ քարշ մի տվեք, դրանք հետաձգեք տանը քննարկելու համար:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծառայողական սիրավեպերի մի մասը՝ մոտ 18%-ը, ավարտվում են ամուսնությամբ, իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարաբերությունները բավականին հեռանկարային են: Հնարավորություն կա թե ընտանիք կազմելու, թե աշխատանքը չկորցնելու:

LADYNEWS.am

Эксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»