Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիրավեպ գործընկերոջ հետ. արժե՞ սիրահարվել աշխատավայրում

ԼԱՅՖ

Սիրահարվել աշխատավայրում և սիրավեպ ունենալ գործընկերոջ հետ․ որո՞նք են թերություններն ու առավելությունները այդպիսի սիրավեպի:

Ի՞նչ անել, եթե հարևան բաժնի գեղեցկադեմ աշխատակցի մասին հիշողությունն անգամ ձեզ զրկել է քնից ու հանգստից: Հանադգնե՞լ, թե՞խանձարուրում խեղդել ծառայողական սիրավեպի սաղմերը: Չէ՞ որ նժարին դրված է ոչ միայն հոգեկան հանգստությունը, այլև, երբեմն, աշխատանքը:

Իրականում, եթե բոլոր ծառայողական սիրավեպերն այդքան անհեռանկարային լինեին, շատ երջանիկ ընտանիքներ չէին կայանա: Էլ որտե՞ղ հանդիպել մարդուն, եթե ոչ աշխատանքի վայրում, այնտեղ, որտեղ անցկացնում եք ձեր ժամանակի զգալի մասը: Դա, համենայնդեպս, ավելի անվտանգ է, քան փողոցում ծանոթությունը: Չէ՞ որ դուք ձեր ընտրյալի մասին կարող եք հավաքագրել բոլոր տվյալները՝ որտեղ է ծնվել, որտեղ սովորել, արդյոք անձնագրում կնիք չկա: Նույնիսկ՝ վարկերի և վատ սովորությունների մասին տեղեկություններ: Մտածելու առիթ կա, եթե նա միջանցքներում աջ ու ձախ գլուխ է գովում իր սիրային սխրանքների մասին կամ կորպորատիվ միջոցառումների ժամանակ դեմ չէ մի փոքր ավելին ընդունելու: Մտածեք, հարկավո՞ր է արդյոք ձեզ այդպիսի երկրպագու:

Իհարկե, տեղեկությունները պետք է հավաքել ոչ ցուցադրաբար, այլ զգույշ, կողմնակի ճանապարհով: Միաժամանակ հետաքրքրվեք, թե ինչպե՞ս է ղեկավարությունը վերաբերվում այդպիսի սիրավեպերին, նախկինում եղե՞լ են նման իրավիճակներ և ինչո՞վ են դրանք ավարտվել:

Հաջորդ քայլով զգուշորեն պարզեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում հրապուրանքի մեղավորը: Մի բան է, երբ ձեզ մերժում է քիչ կարևորություն ունեցող մեկը, որին դուք այլևս չեք տեսնի, և բոլորովին այլ, երբ այդ գործընկերն անընդհատ լինելու է ձեր աչքի առջև և հիշեցնելու անհաջող սիրավեպի մասին: Իսկ ի՞նչ իմաստ ավելորդ գլխացավի մեջ ընկնելու և աշխատակիցների կողմից քննարկվելու:

600x580

Գնահատեք, թե ինչպե՞ս է ձեզ վերաբերվում գործընկերը, ինչպես է արձագանքում ձեր կատակներին, շփվում է միայն գործի բերումով, թե՞ դեմ չէ նաև զրույցի բռնվելու: Ինչպիսի՞ն է նա ուրիշների հետ, հնարավոր է, նա միևնույն կերպ է բոլորի հետ, իսկ, գուցե, առանձնացնում է միայն ձե՞զ: Գործընկերներին մի խառնեք իրար: Խորհուրդ մի հարցրեք, հակառակ դեպքում բարի կամեցող աշխատակցուհին կբացի թե ողջ գրասենյակի, թե ձեր ասպետի աչքերը, իհարկե, ամենաբարի նկատառումներով:

Քայլ երրորդ․ բոլոր շեշտադրումներն արված են, ձեր զգացմունքները փոխադարձ են, և շոկոլադ-ծաղկեփնջային փուլից սահուն անցել եք ռոմանտիկ ընթրիքի և նախաճաշի: Ինչպե՞ս այժմ կառուցել հարաբերություններն աշխատավայրում: Կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել՝ թաքնվելով ու քողարկվելով. որոշ ժամանակ դուք կարող եք մոլորեցնել գործընկերներին, սակայն ձեր սիրավեպը շուտով հայտնի կդառնա ինչ-որ մեկին, նշանակում է՝ բոլորին:

Դա լուծում չէ, քանի որ փակվածությունը կհանգեցնի բազմաթիվ հետևությունների ու անհարկի լուրերի: Մյուս կողմից, եթե որոշել եք չքողարկել ձեր հարաբերությունները, կարոր է գործնկերներին, հատկապես՝ ղեկավարությանը, ցույց տաք, որ ձեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա աշքատանքի վրա: Եթե դուք թերանալով պարտականությունների մեջ փորձեք առանձնանալ, հարաբերություններ պարզել, սիրախաղ անել, sms-ներ, էլեկտրոնային նամակներ գրել, գործընկերներն, ինչ խոսք, ըմբռնում կդրսևորեն, սակայն անվճար ներկայացումը շուտով բոլորին կհոգնեցնի և կսկսի նյարդայնացնել, հատկապես, եթե ձեր աշխատանքում սպրդեն սխալներ և անճշտություններ:

 600x580

Եթե սիրելին նաև ձեր ղեկավարն է, որպեսզի սիրավեպը ժամանակից շուտ չավարտվի, մի փորձեք ձեր նկատմամբ հատուկ վերաբերմունք պահանջել, մի ձգտեք շահարկել ձեր ծառայողական պարտականությունները, կենցաղային խնդիրները գրասենյակ քարշ մի տվեք, դրանք հետաձգեք տանը քննարկելու համար:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ծառայողական սիրավեպերի մի մասը՝ մոտ 18%-ը, ավարտվում են ամուսնությամբ, իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարաբերությունները բավականին հեռանկարային են: Հնարավորություն կա թե ընտանիք կազմելու, թե աշխատանքը չկորցնելու:

LADYNEWS.am

Հունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվում