Քերրին Աբբասին խորհուրդ է տվել՝ «չհանձնվել» Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕՊաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի խորհրդական Հուսեյն Աղան վերջերս Լոնդոնում գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որն Աբբասին խորհուրդ է տվել չհիասթափվել, չընկրկել, և չհանձնվել:
«Ժամանակ ձգեք, թույլ մի տվեք ձեզ կոտրեն և Թրամփին ոչ մի զիջում մի արեք: Մեծ է հնարավորությունը, որ նա երկար չի ձգի իր պաշտոնին»,– ասել է Քերրին:
Վերջինս Պաղեստինին խորհուրդ է տվել նաև հանդես գալ Խաղաղության ծրագրի սեփական նախաձեռնությամբ և հուշել է, որ այս պահին այն անպայման կողջունվի թե՛ ԵՄ–ի, թե՛ արաբական աշխարհի կողմից: Հիշեցնենք, որ Քերրին իր պաշտոնավարման ընթացքում ամենաշատն է իսրայելական մամուլի թիրախում հայտնվել: Նրան մեղադրում էին փրկչական առաքելությամբ Պաղեստինի օգտին աշխատելու և Իսրայելի շահերը ոտնահարելու մեջ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



