Քերրին Աբբասին խորհուրդ է տվել՝ «չհանձնվել» Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի խորհրդական Հուսեյն Աղան վերջերս Լոնդոնում գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որն Աբբասին խորհուրդ է տվել չհիասթափվել, չընկրկել, և չհանձնվել:
«Ժամանակ ձգեք, թույլ մի տվեք ձեզ կոտրեն և Թրամփին ոչ մի զիջում մի արեք: Մեծ է հնարավորությունը, որ նա երկար չի ձգի իր պաշտոնին»,– ասել է Քերրին:
Վերջինս Պաղեստինին խորհուրդ է տվել նաև հանդես գալ Խաղաղության ծրագրի սեփական նախաձեռնությամբ և հուշել է, որ այս պահին այն անպայման կողջունվի թե՛ ԵՄ–ի, թե՛ արաբական աշխարհի կողմից: Հիշեցնենք, որ Քերրին իր պաշտոնավարման ընթացքում ամենաշատն է իսրայելական մամուլի թիրախում հայտնվել: Նրան մեղադրում էին փրկչական առաքելությամբ Պաղեստինի օգտին աշխատելու և Իսրայելի շահերը ոտնահարելու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



