«Ազգերի լիգայի վիճակահանությունը հաջող էր»
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին:
Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, ընդգրկվել է D դիվիզիոնի D խմբում, որտեղ իր մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները.
«Վիճակահանությունը մեզ համար վատ չստացվեց: Իհարկե, պետք է հաղթենք անկախ մրցակիցներից: Բայց Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկացած արդյունքի:
Վստահ եմ` մեզ հեշտ խաղեր չեն սպասվում Մակեդոնիայի և, հավանաբար, Լիխտենշտեյնի հետ: Բայց, միևնույն է, ես սպասում եմ, որ մեր հավաքականն ունակ է հաղթել խմբում»,– ասել է Ղազարյանը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



