«Ազգերի լիգայի վիճակահանությունը հաջող էր»
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Ազգերի լիգայի վիճակահանության մասին:
Հայաստանի ազգային հավաքականը, հիշեցնենք, ընդգրկվել է D դիվիզիոնի D խմբում, որտեղ իր մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները.
«Վիճակահանությունը մեզ համար վատ չստացվեց: Իհարկե, պետք է հաղթենք անկախ մրցակիցներից: Բայց Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հետ խաղերում, անկասկած, կարելի է հասնել ցանկացած արդյունքի:
Վստահ եմ` մեզ հեշտ խաղեր չեն սպասվում Մակեդոնիայի և, հավանաբար, Լիխտենշտեյնի հետ: Բայց, միևնույն է, ես սպասում եմ, որ մեր հավաքականն ունակ է հաղթել խմբում»,– ասել է Ղազարյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



