Նորք-Մարաշում բացվել է մայրաքաղաքում 19-րդ բարեգործական ճաշարանը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ Նորք-Մարաշ վարչական շրջանում բացվել է մայրաքաղաքում 19-րդ բարեգործական ճաշարանը: Այն իր տեսակով արտագնա խոհանոց է՝ 50 շահառուների համար, որոնք ամեն օր տաք սնունդ ստանալու հնարավորություն կունենան:
Արտագնա խոհանոցի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և Գերմանական կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղի պատասխանատու Արտակ Վերդյանը: Սոցիալական ապահովության վարչության պետն իր խոսքում նշել է, որ նման ճաշարան 2018 թվականին նախատեսվում է բացել նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Այդպիսով, Երևանի բոլոր վարչական շրջանները կունենան սոցիալական սպասարկման նմանատիպ հաստատություններ:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ծրագրում ընգրկված շահառուներն իրենց հերթին գոհունակության ու երախտիքի խոսքեր են հղել կենսական կարևորագույն նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականացնողներին:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններ են գործում Երևանի քաղաքապետարանի, «Առաքելություն Հայաստան», «Գերմանական կարմիր խաչ», «Օրրան», «Պայծառ և Արշավիր Աբրահամյաններ» հասարակական, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երևանում գործող հայորդաց տների հետ համագործակցությամբ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



