Ադրբեջանից հրեաների գաղթն Իսրայել շարունակվում է
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում բնակվող լեռնցի հրեաների 1975 թվականին սկսված եւ Ադրբեջանի անկախացումից հետո մեծացած գաղթն Իսրայել մինչ այսօր շարունակվում է:
modern.az կայքը` հղում կատարելով Իսրայելի ներգաղթի նախարարության 2014 թվականի համար արտասահմանյան երկրներից մշտական բնակության համար գաղթած հրեաների թվաքանակի վերաբերյալ հրապարակած վիճակագրությանը, հայտնել է, որ միայն 2014 թվականին Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել 101 հրեա:
2013 թվականին Ադրբեջանից հրեական պետություն արտագաղթել է 134 հրեա:
Պաշտոնական տեղեկություններով` 1975-2009 թվականներին Ադրբեջանից Իսրայել են արտագաղթել 35 հազար հրեա (հիմնականում` լեռնցի հրեաներ):
Միայն 2014 թվականին աշխարհի տարբեր երկրներից Իսրայել մշտական բնակության են արտագաղթել 26 հազար 500 հրեա:
1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой



