Ադրբեջանից հրեաների գաղթն Իսրայել շարունակվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում բնակվող լեռնցի հրեաների 1975 թվականին սկսված եւ Ադրբեջանի անկախացումից հետո մեծացած գաղթն Իսրայել մինչ այսօր շարունակվում է:
modern.az կայքը` հղում կատարելով Իսրայելի ներգաղթի նախարարության 2014 թվականի համար արտասահմանյան երկրներից մշտական բնակության համար գաղթած հրեաների թվաքանակի վերաբերյալ հրապարակած վիճակագրությանը, հայտնել է, որ միայն 2014 թվականին Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել 101 հրեա:
2013 թվականին Ադրբեջանից հրեական պետություն արտագաղթել է 134 հրեա:
Պաշտոնական տեղեկություններով` 1975-2009 թվականներին Ադրբեջանից Իսրայել են արտագաղթել 35 հազար հրեա (հիմնականում` լեռնցի հրեաներ):
Միայն 2014 թվականին աշխարհի տարբեր երկրներից Իսրայել մշտական բնակության են արտագաղթել 26 հազար 500 հրեա:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



