Չեչնիայի նախագահը Բաղդադի բանտում 25 ռուս կնոջ ու 79 ռուս երեխայի է հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ Իրաքում հայտնաբերել է կանանց ու երեխաների խմբի` բոլորը Ռուսաստանից, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Արդեն հայտնի են նրանց անունները, այդ խմբում 25 կին ու 79 երեխա կա, նրանք բոլորը Ռուսաստանից են, Չեչնիայից միայն մեկ ընտանիք կա»,-գրել է Կադիրովը, նշելով, որ նրանք այս պահին բոլորը Բաղդադի բանտում են:
Կադիրովը նաեւ հայտնել է, որ խմբում շատ կան վիրավորներ ու հաշմանդամներ, ու ինքը կապվել է Իրաքի իշխանությունների հետ` հիշյալ հարցով: «Ես ինքս պարտավորեցրել եմ Զիյադ Սաբսաբիին` ձեռնարկել համապատասխան քայլեր` նրանց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու համար»:
Իսկ այս հայտարարությունից առաջ Չեչնիայի նախագահը հայտնել էր իրենց երկրում ահաբեկչության նկատմամբ տարած լիարժեք հաղթանակի մասին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



