Չեչնիայի նախագահը Բաղդադի բանտում 25 ռուս կնոջ ու 79 ռուս երեխայի է հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ Իրաքում հայտնաբերել է կանանց ու երեխաների խմբի` բոլորը Ռուսաստանից, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Արդեն հայտնի են նրանց անունները, այդ խմբում 25 կին ու 79 երեխա կա, նրանք բոլորը Ռուսաստանից են, Չեչնիայից միայն մեկ ընտանիք կա»,-գրել է Կադիրովը, նշելով, որ նրանք այս պահին բոլորը Բաղդադի բանտում են:
Կադիրովը նաեւ հայտնել է, որ խմբում շատ կան վիրավորներ ու հաշմանդամներ, ու ինքը կապվել է Իրաքի իշխանությունների հետ` հիշյալ հարցով: «Ես ինքս պարտավորեցրել եմ Զիյադ Սաբսաբիին` ձեռնարկել համապատասխան քայլեր` նրանց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու համար»:
Իսկ այս հայտարարությունից առաջ Չեչնիայի նախագահը հայտնել էր իրենց երկրում ահաբեկչության նկատմամբ տարած լիարժեք հաղթանակի մասին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



