Չիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի ընտրությունների երկրորդ փուլում
МЕЖДУНАРОДНОЕՉիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով միայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել նախկին նախագահ Սեբաստիան Պիներան և սենատոր Ալեխանդրո Գիլիերը: Նրանք ընտրությունների առաջին փուլում ստացել են համապատասխանաբար 36.64 և 22.70 տոկոս ձայներ:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:
Ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը խիստ ցածր է եղել. դրանց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 14.3 մլն քաղաքացուց ընդամենը 6.7 միլիոնը, այսինքն՝ ընտրազանգվածի 50 տոկոսից ավելի քիչ մարդ:
Չիլիի նոր նախագահը կպաշտոնավարի 2018-2022 վականներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



