Չիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի ընտրությունների երկրորդ փուլում
INTERNATIONAL NEWSՉիլիի նոր նախագահի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով միայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել նախկին նախագահ Սեբաստիան Պիներան և սենատոր Ալեխանդրո Գիլիերը: Նրանք ընտրությունների առաջին փուլում ստացել են համապատասխանաբար 36.64 և 22.70 տոկոս ձայներ:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:
Ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը խիստ ցածր է եղել. դրանց մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 14.3 մլն քաղաքացուց ընդամենը 6.7 միլիոնը, այսինքն՝ ընտրազանգվածի 50 տոկոսից ավելի քիչ մարդ:
Չիլիի նոր նախագահը կպաշտոնավարի 2018-2022 վականներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



