Կախվել ու ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ Էջմիածնի ահասարսուռ դեպքից
ОБЩЕСТВОԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում տնօրենության» աշխատակիցները։
Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են նույն քաղաքի 55-ամյա բնակչի դին։ Նախնական վարկածով՝ վերջինս գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվել և ինքնահրկիզվել է։
Նրա հագուստի գրպանում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ ինքնասպանությունը գործել է կուտակված պարտքերի պատճառով:
Աղբյուր` Փաստինֆո
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



