Կախվել ու ինքնահրկիզվել է պարտքերի պատճառով․ նոր մանրամասներ Էջմիածնի ահասարսուռ դեպքից
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում տնօրենության» աշխատակիցները։
Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են նույն քաղաքի 55-ամյա բնակչի դին։ Նախնական վարկածով՝ վերջինս գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվել և ինքնահրկիզվել է։
Նրա հագուստի գրպանում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ ինքնասպանությունը գործել է կուտակված պարտքերի պատճառով:
Աղբյուր` Փաստինֆո
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



