Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել
МЕЖДУНАРОДНОЕԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Յակոբ Մուդենդան:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Այս անակնկալ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը քննարկում էր Մուգաբեի իմպիչմենտի հարցը: Անցած շաբաթ զինվորականների ձեռնարկած քայլերից հետո նույնիսկ, երբ վերջիններս փաստացի վերահսկողություն էին հաստատել քաղաքացիական կառավարության հանդեպ, Մուգաբեն հրաժարվել էր հրաժարական տալ:
Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն է երկրի անկախությունից՝ 1980թ-ից, ի վեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



